<?xml version="1.0" encoding="UTF-8"?><song><title>Եղիր Ներող</title>
<lyrics>[V1]
.        Am                  Dm/B
 Եղիր ներող, օրհնիր քեզ հալածողներին,
.          E7                  Am
 Չարին հաղթիր սուրբ շողերով բարու
.       F      G            C      F
 Եվ աներեր քայլիր ճամփով ներողների,
.        F/D  E7             Am
 Քանի Գողգոթայի լույսն է վառվում

[V2]
.        Am                 Dm/B
 Ներել սովորիր, երբ հոգիդ նեղացած է,
.        E7                  Am
 Սիրտդ լցված է դառն արցունքներով,
.         F      G           C      F
 Թվում է, թե ողջ բարությունդ քամված է,
.          F/D   E7              Am
 Դու հիշիր Քրիստոսին' մարդկանց ներող

[V3]
.        Am                   Dm/B
 Ներել սովորիր այնպես, ինչպես շնչում ես,
.             E7                  Am
 Ինչպես ջուրն ես խմում, հացն ես ուտում
.          F   G           C      F
 Քանզի այն ժամանակ Աստված կլսի քեզ,
.          F/D    E7              Am
 Երբ սրտիդ մեջ ներման լույսն է վառվում
 ՄՈԴՈՒԼԱՑԻԱ

[V4]
.       Bm              Em/C#
 Եղիր ներող, ներումը հաղթություն է,
.      F#7              Bm
 Իսկ վրեժը անուժության նշան,
.     G     A          D         G
 Չներելը Աստծո դեմ թշնամություն է,
.         G/E     F#7         Bm
 Անզեղջ սիրտդ դու մի տար գերեզման

[V5]
.       Bm                  Em/C#
 Եղիր ներող, ներող ոչ միայն խոսքերով,
.       F#7             Bm
 Հապա ամբողջ հոգով և էությամբ,
.         G    A          D        G
 Այդ ներումը ծնվում է սրտերում սիրող
.     G/E   F#7         Bm
 Գիշերային աղոթքի հաղթությամբ

[V6]
.       Bm                  Em/C#
 Եղիր ներող, ներման մեջ ուրախություն կա,
.      F#7               Bm
 Մեծահոգությունը սպեղանի է,
.           G     A          D       G
 Սուրբ արյունով բոլորի համար ներում կա,
.       G/E    F#7           Bm
 Եվ ներողներին Աստված ներում է</lyrics>
<key>Am</key>
</song>